
Զելենսկին ժամանել է Լոնդոն՝ եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է եվրոպական առաջնորդների գագաթնաժողովին, հայտնում է The Guardian-ը։
Նրան դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Երկու երկրների ղեկավարները գրկախառնվել են։
Մոտակայքում՝ անվտանգության շղթայի հետևում, հավաքվել էր ուկրաինամետ ցուցարարների ամբոխը, որոնք ողջունել են Ուկրաինայի նախագահին, ծածանելով ուկրաինական դրոշները և երկրին աջակցող պաստառները։
Ըստ պարբերականի, գագաթնաժողովին մասնակցելու համար առաջինը ժամանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Բացի նրանից, եվրոպացի առաջնորդների բանակցություններին կմասնակցեն Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և այլոք։