ՉՏԵՍԱՆ ՊԱՏԻՑ ԿԱԽ, ՏԵՍԱՆ ՃԱԿՏԻՑ ԿԱԽ. ԹՈՂ ԳԱ, ՏԵՍՆԵՄ՝ Ի՞ՆՔՆ Է ԼԱՎ ՏՂԱ, ԹԵ՞ ԵՍ. ԻՍԿԱԿԱՆ ՊԱԴԱՎԱՏԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄԱ Է. ՔԱՂԱՔՆ Է ԽՈՍՈՒՄ

Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

  • Պատերազմից հետո իրենց ընտանիքին ո՛չ հետևում եմ, ո՛չ լսում եմ, ո՛չ նայում եմ: Ընդհանրապես չեմ հետաքրքրվում իրենց կյանքով (Փաշինյան ընտանիք.- խմբ.):
  • Աննա Հակոբյանը շահագործում է շատ թանկարժեք մեքենա և ունի մեծաթիվ անվտանգություն:
  • Չեմ հետաքրքրվում իրենց կյանքով, չգիտեմ՝ ինչ մեքենա է սպասարկում Աննա Հակոբյանին: Ավելորդ չնյարդայնանալու համար հետաքրքիր չէ:
  • Մամուլից գիտեմ՝ եքա թանկանոց մեքենա է սպասարկում Աննա Հակոբյանին: Նա ո՞վ է, ի՞նչ իրավունք ունի տենց մեքենայով, պահակախմբով ման գա: Մենակ ինքը չէ, իր երեխեքն էլ են տենց մեքենայով ման գալիս:
  • Ես մենակ մի բան կասեմ՝ էդ Աննա Հակոբյան կոչեցյալը ինձնից շա՞տ է աշխատել, որ ես բոբիկ, առանց տունուտեղ՝ ընկել եմ ստեղ, իսկ Աննա Հակոբյանը ֆիրմա մեքենայով պիտի շրջի: Ասեք տեսնեմ՝ ի՞նչ աշխատավարձ է ստանում, որ էդ մեքենան է քշում: Թող գա կողքս կանգնի, տեսնեմ՝ ի՞նքն է լավ տղա, թե՞ ես:
  • Գիտեմ, որ Աննա Հակոբյանը թանկարժեք շքեղ մեքենայով է շրջում, ու զարմանում եմ. եթե իրենք կիրթ, համեստ մարդիկ լինեին, անգամ, եթե այդ հնարավորությունն ունեին, դա չպիտի ցուցադրեին: Դա խոսում է այն մասին, որ իրենք քաղաքակիրթ մարդիկ չեն: Դա է ցավալի. Երբ երկրի ղեկավարը քաղաքակիրթ մարդ չէ, երկիրն էլ այս վիճակում է:
  • Էն ժամանակ շարասյուները քննադատում էին, հիմա ավելի վատ վիճակ է: Այ հիմա է իսկական պադավատապետությունը: Որ գնում են, ոնց որ հարսանիք գնա: Ամբողջ ճանապարհները փակում են ու մարդկանց ստիպում են ուրիշ ճանապարհով գնալ, գործից ուշանալ, ինչ է թե՝ պադավատածեսն է գնում:
  • Մեր իշխանությունը պետք է լինի հայամետ, ժողովրդի անվտանգությունն ապահովի, բարեկեցությունը բարձրացնի: Չի կարող, թող ուրիշները գան, անեն:
  • Փաշինյանը Հայաստանը կործանում է. սենց որ գնա, Սահմանադրություն-բան որ փոխի, բացի վատից՝ ոչ մի լավ բանի չի հանգեցնի:
  • Ռուբեն Հախվերդյանը մի լավ երգ ունի՝ «Հին ընկեր, իմ բարի ընկեր»… Իհարկե, հիմա շատ բան է փոխվել, բայց, ցավոք, դեպի վատը: Սաղ ազգն էլ գիտի՝ ինչ է կատարվում մեր պետությունում: Երիտասարդությունը ռիսկ չի անում երկրում ներդրումներ անել, որովհետև անվտանգություն չկա:
  • Մեր հարկերը որ չբարձրացնեն, էդքան ճոխությունը ո՞նց պիտի իրենց թույլ տան: Դատարկ պահեստին եկան, պահեստապետ աշխատեցի՞ն: Մի դռնից լցնում են, մյուսից՝ հանում-տանում:
  • Այս իշխանությունները ծրագրված եկել են Հայաստանն այս վիճակին հասցնելու, Արցախը հանձնելու համար: Հույս ունեմ՝ վերջ կտրվի սրանց, ու կգան այլ իշխանություններ, ովքեր կմտածեն ոչ թե իրական Հայաստանի, այլ Հայաստանի մասին:
  • Ղարաբաղը մաս-մաս տվեց, հետո՝ ամբողջը: Հիմա էլ Հայաստանն է մաս-մաս տալիս, հետո ամբողջը կտա: Ժողովուրդն ինչո՞ւ չի արթնանում, տեսնի՝ ինչ է կատարվում: Հայ ազգը ոչնչացնում է, ձեզ դա չի՞ անհանգստացնում:
  • Եթե մեր հասարակությունը քաղաքական որոշակի մշակույթ ունենար, երբեք նման մարդու չէր ընտրի՝ որպես երկրի ղեկավար: Մենք մեծ սխալ ենք թույլ տվել: Չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ: Վերջ…

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս