Բաժիններ՝

«Ռոսնանո»-ի թոփ մենեջերները, այդ թվում՝ մեկ հայ, բերման են ենթարկվել ավելի քան 43 մլրդ ռուբլու չարաշահման գործով

Ռուսական «Ռոսնանո» պետական ​​կորպորացիայի երեք թոփ մենեջերները բերման են ենթարկվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքների հանգեցնելու գործով, հայտնում է ՌԴ ՆԳՆ-ն՝ մանրամասնելով, որ խոսքն ավելի քան 43 միլիարդ ռուբլու չարաշահման վերաբերյալ հետաքննության մասին է:

Բերման են ենթարկվել «Ռոսնանո»-ի գործադիր տնօրեն Բորիս Պոդոլսկին, ֆինանսների գծով գործադիր տնօրեն Արթուր Գալստյանը և հաշվապահական մեթոդիկաբանության, հարկման և հաշվետվությունների գծով տնօրեն Մարինա Կասենկովան։ Նրանց սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում:

Հետաքննությունը կարծում է, որ 2017 թվականին կասկածյալները «անօրինական գործողություններ են կատարել ֆինանսական պարտավորությունները վերադասակարգելու համար»՝ թաքցնելու ընկերության տնտեսական գործունեության բացասական արդյունքները։ Այս մասին գրում է forbes.ru-ն:

«Օգտագործելով խեղաթյուրված հաշվետվության տվյալները՝ նրանք ընկերության միակ բաժնետիրոջը՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության, կեղծ տեղեկություններ են ներկայացրել «Ռոսնանո» ԲԸ-ի ենթադրյալ բավարար ֆինանսական վիճակի մասին: Դա հնարավորություն է տվել խուսափել նախկինում տրված պետական ​​երաշխիքների չեղարկումից, ինչպես նաև ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում»,- ասված է հաղորդագրությունում։

Արդյունքում 2022-2024 թվականներին պետական ​​կորպորացիային բյուջեից հատկացվել է ավելի քան 43 միլիարդ ռուբլի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս