Հերթական հետքայլը. Փաշինյանը հայտնեց հայտարարագրման ժամկետի երկարաձգման մասին

Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ ՀՀ-ում հայտարարագրերի լրացման ժամկետը երկարացվեց մինչև նոյեմբերի 1-ը։

«ID-ի հետ կապված հերթը մինչև հունիս ամիսն է։ Մենք հետևյալ որոշումն ենք կայացրել` այս տարվա համար հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանենք նոյեմբերի 1-ը։ Բոլորս էլ մի տնից չենք, մի հալի ենք, վերջին պահին հենց իմացանք նույնականացման քարտ է պետք, բոլորով նույն ժամին գնում ենք նույն գործողությունն անելու։

Հեսա անձնագրայիններում հերթերը կհասնեն հունիս, հուլիս, սեպտեմբեր»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով հարցին, որ համընդհանուր հայտարարգիր լրացնելիս բացահայտվում է բանկային գաղտնիքը, նա ասաց, թե՝ բանկային այնպիսի գաղտնիք չկա, որ պետությանը հասանելի չլինի։

«Այսօր ժողովրդավարական երկրները գնում են այն ճանապարհով, որ բանկային գաղտնիքը սրբազան կով չէ. բանկային գաղտնիքը կարող է բացահայտվել։ Իմ օրինակով ասեմ, որ ես ոչ մի խնդիր չունեմ բանկային գաղտնիքի հետ»,- ասաց նա։

Նա զարմանում է, թե ինչու է անապահով խավին է հատկապես մտահոգում բանկային գաղտնիքի բացահայտումը։

«Իսկ եթե մարդը ապահովված է ու հարկային պարտավորություններ չունի, ապա էլ ի՞նչ խնդիր ունի բանկային գաղտնիքի հետ։ Եթե բանկային գաղտնիքն ասելու է, որ 30 տարի շարունակ չկատարված բան կա, ես չեմ կարծում, որ մեխանիզմ ունենք` գնանք ու նայենք հարկային այդ պարտավորությունները»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ 2024 թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունեց նախագիծ, որով ՀՀ բոլոր անձանց բանկային տվյալները լինելու են բաց և հասանելի։

Նախկինում համաձայն ՀՀ բանկային գաղտնիքի մասին օրենքի՝ բանկային գաղտնիք էին համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները և այլն։

Բանկային գաղտնիքը հասանելի էր դառնում միայն դատարանի որոշմամբ, միայն քրեական հետապնդում իրականացնող մարմիններին։
Այժմ արդեն ՊԵԿ-ը, ըստ պահանջի, բոլոր քաղաքացիներից պահանաջելու է ներկայացնել բանկային քաղվածք մուտքերի և ելքերի մասին։

Տեսանյութեր

Լրահոս