Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութում պատկերվածներն Իրանի քաղաքացիներ են. ԱԱԾ
ԱԱԾ- ն հաղորդագրություն է տարածել. Ս.թ. հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ պարզաբանում ենք, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝
Միլադ Ղահրամանիաֆշար
Բեհզադ Ղաֆարի Շաբանլոու
Մեհդի Մոհամմադի
Համեդ Ազիզի Մալեկի
Նադեր Ղաֆարի
Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը:
Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից: