Հանցավոր անգործությո՞ւն, թե՞ լուռ համագործակցություն. Անուշ Պողոսյան

Անուշ Պողոսյանը գրում է. «Հանցավոր անգործություն, թե՞ լուռ համագործակցություն։

Բժշկական կազմակերպություններում պետական պատվերով բուժօգնություն ստացող հիվանդները, ծննդկանները այդ թվում, ֆինանսական նվիրատվություններ են կատարել, որը արձանագրվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից և որակվել՝ աննախադեպ:

ՀՀ առողջապահության նախարարությունը  տեղյակ չէ՞ր այս մասսայական վճարումներից:

Իհարկե տեղյակ էր։

Համաձայն գործող կարգավորումների պետական պատվերով բուժօգնության դեպքերը դիտարկվում, մշտադիտարկվում և ուսումնասիրվում են ՊԱԳ-ի`պետական առողջապահական գործակալության բժիշկ-փորձագետների կողմից:

Ավելին, պատահական ընտրությամբ փորձագետը զանգում է բուժօգնություն ստացողին և հարցնում բուժօգնության, վերաբերմունքի և ամենակարևորը՝ իրենից լրացուցիչ գումարի գանձման վերաբերյալ: Հիմա տրամաբանական հարց՝ որևէ անգամ ՊԱԳ-ի աշխատակիցներին զանգերի ժամանակ բուժօգնություն ստացողները նվիրատվությունների մասին չե՞ն իրազեկել։

Լավ, գոնե Ուիգմորից աշխատանքի ընդունած «լավագույն» փորձագետները հայտաբերեին նվիրատվությունները, թե՞ դա կարևոր չէր։

Հ.Գ.Ձուկը գլխից է նեխում…»։

Տեսանյութեր

Լրահոս