Բաժիններ՝

Ուկրաինան սկսել է սեփական FPV անօդաչու թռչող սարքերի արտադրությունը

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն սկսել է կոդավորված FPV անօդաչու թռչող սարքերի սեփական արտադրությունը։ Այդ մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունում պարզաբանել են, որ նախագիծն իրականացվում է ԱԹՍ-ների արտադրության լիցենզիա տրամադրած մասնավոր մշակողի հետ եռակողմ համաձայնագրով։

Արտադրանքը կուղարկվի Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումներին։

Գերատեսչությունն արդեն մշակել է անօդաչու թռչող սարքերի այլ մշակողների հետ նմանատիպ արտադրություն կազմակերպելու ճանապարհային քարտեզ։

Ավելի վաղ «ՌԲԿ-Ուկրաինա»-ն հայտնել էր, որ 2024 թվականին շահագործման է հանձնվել սպառազինության և ռազմական տեխնիկայի ավելի քան 900 նոր նմուշ։

Մասնավորապես, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը վերջերս կոդավորել և Ուկրաինայի զինված ուժերի շահագործմանն է հանձնել մեծ անցունակությամբ «Զուբր» զրահապատ ավտոմեքենան։ Նաև նախարարությունը կոդավորել և շահագործման է հանձնել տեղական արտադրության Oncilla-Shturm զրահապատ փոխադրամեքենան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս