![](/banners/BeFunky-design.jpg)
Էստոնիան շահագրգռված է հարավկորեական հրետանու գնումների ընդլայնմամբ
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/imgonline-com-ua-Resize-txGyZAaPe1SnMp.jpg)
Էստոնիան նախատեսում է ընդլայնել հարավկորեական հրետանու՝ ներառյալ հեռահար հրետանու գնումները։ խանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Հարավային Կորեա կատարած այցից հետո Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրի կողմից արված հայտարարությանը։
«Մենք շահագրգռված ենք K9 ինքնագնաց հաուբիցների և հրետանային այլ համակարգերի լրացուցիչ գնումներով։ Մենք դիտարկում ենք ոչ միայն K9-ը, այլ նաև այլ զինատեսակների համակարգերը․ դա Հարավային Կորեա իմ այցի նպատակներից մեկն է։ Միևնույն ժամանակ, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում «կրակի մեծ խորության» ոլորտին»,- ռուսական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նշել է էստոնացի նախարարը։
Հաննո Պևկուրը հավելել է, որ հարավկորեական K9 ինքնագնաց հրետանային ստորաբաժանումներ գնելու Էստոնիայի որոշումը մասամբ պայմանավորված է նրանով, որ նմանատիպ ինքնագնաց հրետանային համակարգեր արդեն գնել են Լեհաստանը, Ֆինլանդիան և այլ երկրներ։ Նրա խոսքով՝ Էստոնիայի պաշտպանական ծախսերի տարեկան աճն անհրաժեշտ է Ռուսաստանին զսպելու համար։