Բաժիններ՝

Իսրայելական ուժերը հետ քաշվելուց ժամեր առաջ վերսկսել են ավիահարվածները Լիբանանի հարավում

Իսրայելական ուժերը շաբաթ երեկոյան շարունակել են գրոհները Լիբանանի հարավի վրա։

Պաշտոնական Ազգային լրատվական գործակալության (NNA) տվյալներով, «դաժան ու հզոր պայթյուններ» են տեղի ունեցել Քֆար-Կիլա և Մայս ալ-Ջաբալ քաղաքներում։

Հարձակումները տեղի են ունեցել մի քանի ժամ առաջ նախքան հարավային Լիբանանից իսրայելական զորքերի հեռանալը՝ նոյեմբերի վերջին «Հեզբոլլահի» հետ կնքած հրադադարի համաձայնագրի համապատասխան:

Սակայն ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի գրասենյակից հայտնել էին, որ իսրայելական զորքերը կմնան հարևան երկրում պայմանագրով նախատեսված 60 օրվա ժամկետի ավարտից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս