Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարը հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար-ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Հիքմաթ Միրզոևը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Մեթին Գուրաքի հետ։

«Հանդիպման ժամանակ բանակի գեներալ Մեթին Գյուրակն ընդգծել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների դրական ազդեցությունը ռազմական համագործակցության զարգացման վրա՝ վստահություն հայտնելով համատեղ գործողությունների հետագա ընդլայնման հարցում։

Պաշտպանության փոխնախարարը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և կիսվել այցի ընթացքում ունեցած հանդիպումներից ստացած դրական տպավորություններով։

Հանդիպմանը մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031