Բաժիններ՝

Ստամբուլում գործող մասնավոր հայկական վարժարանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել

Հունվարի 22֊ին զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գործող մասնավոր Դադյան հայկական վարժարանի վրա։ Այս մասին հայտնում է sondakika.com֊ը։

Զինված հարձակման գործով երկու կասկածյալ է բերման ենթարկվել։ Բերման ենթարկված կասկածյալներից մեկի տնից ապօրինի ատրճանակ և 14 պարկուճ է առգրավվել։ Տեղեկության համաձայն՝ բերման ենթարկվածներից մեկն ազատ է արձակվել, իսկ մյուսի գործն ուղարկվել է դատարան։ 

Զինված հարձակման հետևանքով կոտրվել են վարժարանի ապակիները, իսկ պատերին՝ փամփուշտի հետքեր են մնացել։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031