 
                        Սիրիայում հայտարարել են Տարտուս նավահանգստի շուրջ Ռուսաստանի հետ համաձայնագրի դադարեցման մասին
 
                                    Սիրիայի նոր կառավարությունը չեղարկել է Տարտուս ծովային նավահանգստի կառավարման շուրջ ներդրումային համաձայնագիրը, որը 2019 թ. կնքվել էր ռուսական կողմի հետ:
Տարտուս նավահանգստում ներդրումների շուրջ համաձայնագիրը, որը կնքվել էր ռուսական ընկերության հետ, չեղյալ է հայտարարվել: Նավահանգստի գործունեությունից ստացված ողջ եկամուտը կօգտագործվի ի շահ սիրիական պետության», – հայտնել է Al Watan-ը՝ վկայակոչելով մաքսատան տնօրենին։
Դեկտեմբերին Սիրիայում զինված ընդդիմության ներկայացուցիչները գրավեցին Դամասկոսի պետական հեռուստատեսությունը և եթերում հայտարարեցին, որ վերահսկողություն են հաստատել երկրի նկատմամբ:
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո հրաժարական է տվել և հեռացել երկրից՝ հրահանգելով իշխանությունը հանձնել խաղաղ ճանապարհով։
Սիրիայում ստեղծվել է ժամանակավոր կառավարություն, որի ղեկավարն է Մոհամեդ ալ Բաշիրը՝ վարչապետի պաշտոնում։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        