 
                        Փաշինյանի հետ հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել, «սև ցուցակում» չկամ. Հայկ Սարգսյան
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը հերքում է լուրերը, թե իր ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
«Որևէ ծեծկռտուք չի եղել ու չի կարող լինել, հատկապես, վարչապետի ներկայությամբ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Նրա փոխանցմամբ՝ ՔՊ նիստում ինքը քննադատել է իրենց կուսակցությանը, նաև՝ կառավարության որոշ անդամների։
Սարգսյանի խոսքով՝ ինքը քննադատության է ենթարկել թիմին՝ անտառահատումների պատճառով։
«Նկատել եմ դեպքեր, որ եղել են օրենքի խախտմամբ, դիմել եմ Քննչական կոմիտե ու ՀՀ գլխավոր դատախազին, ընթացք է տրվել, առաջիկայում հրապարակումներ կլինեն»,- մանրամասնեց Հայկ Սարգսյանը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        