Ով տվել է, նա էլ կվերադարձնի Արցախը. Արցախը ռուսներն են հանձնել. Գագիկ Մելքոնյան
Ես քննադատում եմ նրանց, ովքեր ուզում են մեր ազգային շահը ոտնահարել, անձերի հետ կապ չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Սերգեյ Լավրովին՝ իր քննադատություններին։
«Հիմա բոլորս տեսանք, որ նորմալ շփում է տեղի ունեցել և այդ մարդիկ մեզ որպես հավասար պետություն համարեցին այս անգամ»,-ասաց Մելքոնյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է վերնայվեն ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ ՔՊ-ական պատագամավորը պատասխանեց.
«ՀԱՊԿ-ի հետ արդեն սառեցված են հարաբերությունները և մենք արդեն կորցրել ենք Արցախը։ Ուրիշ հաշիվ, եթե այնպիսի մթնոլորտ ստեղծվի, այնպես լինի, որ իրենք նորից Արցախը հետ վերադարձնեն… դա ուրիշ խնդիր է։ Ով որ տվել է, նա էլ կվերադարձնի»։
Լրագրողների հարցադրմանը, թե ո՞վ է հանձնել Արցախը, եթե ոչ Փաշինյանը՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց.
«Արցախը հանձնել են ռուսները՝ ադրբեջանցիների հետ համագործակցված»։