Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպման ՌԴ-ի ընտրությամբ «ցանկացած ժամանակ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «ցանկացած ժամանակ», երբ հարմար լինի Ռուսաստանի ղեկավարին։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում։

«Ցանկացած ժամանակ, երբ նրանք ցանկանան», – ասել է նա՝ պատասխանելով համապատասխան  հարցրին:

Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնել է հունվարի 20-ին։ Նույն օրը նա հայտարարել էր, որ Պուտինի հետ իր զրույցը «կարող է տեղի ունենալ շատ շուտով»։

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփն իր թիմին հանձնարարել է հեռախոսազանգ կազմակերպել Ռուսաստանի ղեկավարի հետ երդմնակալությունից հետո առաջին օրերին։

Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս տեղեկատվությունը, հայտարարել էր, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի նախապատրաստական ​​աշխատանքներ դեռ չեն ընթանում։

Վերջին անգամ Պուտինը և Թրամփը հեռախոսով զրուցել են 2020 թվականի հուլիսի 23-ին։

Միևնույն ժամանակ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ հավանական է համարում Ռուսաստանի Դաշնության դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետագա խստացումը, եթե Մոսկվան չնստի Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու բանակցությունների սեղանի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս