Բաժիններ՝

Գազայի հատված է ժամանել մարդասիրական օգնությամբ լի գրեթե 900 բեռնատար

Մարդասիրական օգնությամբ լի 900 բեռնատար ժամանել է Գազայի հատված, որը վերջին ամիսներին պարենամթերքի և առաջին անհրաժեշտության պարագաների սուր անբավարարության էր բախվել Իսրայելի կողմից անկլավի հյուսիսային հատվածի շրջափակման պատճառով:

Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։

Ըստ գերատեսչության՝ հունվարի 21-ին՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի ուժի մեջ մտնելու երրորդ օրը, Գազայի հատված է մտել մարդասիրական օգնություն փոխադրող 897 բեռնատար։

Երկու շաբաթ առաջ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը նախազգուշացրել էր, որ Գազայի հատվածում շարունակում է սովի ճգնաժամը խորանալ պարենամթերքի սուր անբավարարության պատճառով՝ կապված պաղեստինյան անկլավ մուտքի խիստ սահմանափակումների հետ:

Հումանիտար մատակարարումների վերսկսումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ հունվարի 15-ին Վաշինգտոնի, Դոհայի և Կահիրեի միջնորդական ջանքերի արդյունքում հակամարտող կողմերը համաձայնության հասան Գազայի հատվածում պահվող պատանդների ազատ արձակման և անկլավում հրադադարի ռեժիմ սահմանելու շուրջ։

Ռազմական գործողությունների դադարը պաշտոնապես ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս