Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
էպիկենտրոնը գտնվել է Մանիսա քաղաքից 135 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ բնակվում է շուրջ 243 հազար մարդ: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
AFAD-ի արտակարգ իրավիճակների վարչությունը նաև հայտնել է, որ ժամը 23:38-ին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Չանաքքալե նահանգի մոտ, որի կենտրոնը գտնվում է Էգեյան ծովում 8,65 կմ խորության վրա՝ Թուրքիայի ափից 7 կմ հեռավորության վրա։