Գերմանիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժությունները՝ ԱՄՆ-ի հովանու ներքո
Գերմանիայի հարավ-արևելքում գտնվող զորավարժարանում մեկնարկել են «Համատեղ վճռականություն XXI» (Combined Resolve XXI) միջազգային զորավարժությունները, որոնք կազմակերպում են Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերը:
Այդ մասին հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։«ՆԱՏՕ-ի 16 անդամ երկրներից և ասոցացված երկրներից ժամանած շուրջ 4000 զինվոր «Combined Resolve XXI» զորավարժությունների շրջանակներում պատրաստություն է անցնում Գերմանիայի Հոհենֆելս քաղաքի Միացյալ միջազգային ուսումնական կենտրոնում», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարությունում զորավարժությունների նպատակն անվանել են դաշնակիցների ստորաբաժանումների հետ համատեղ գործողություններին պատրաստվելը և դաշնակից բանակների միջև համագործակցության բարելավումը։