
Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ Մխիթարյան․ «Ինտեր»-ը շնորհավորել է Մխիթարյանին ծննդյան օրվա առթիվ

Հունվարի 21-ին Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 36-րդ տարեդարձը։
«Ինտերը» շնորհավորել է հայ ֆուտբոլիստին ծննդյան օրվա առթիվ։
«Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ Մխիթարյան։ Այսօր հայ կիսապաշտպանը դառնում է 36 տարեկան։ «Ինտեր»-ում 2022 թվականի ամառվանից Մխիթարյանը նշում է իր երրորդ տարեդարձը՝ որպես «Ինտեր»-ի խաղացող։ Ներաձուրիի մարզաշապիկով նա նվաճեց երկրորդ աստղային սկուդետտոն, Իտալիայի գավաթը և երկու Իտալիայի Սուպերգավաթ՝ որպես թիմի գլխավոր հերոս: Այս մրցաշրջանում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Ակումբի և բոլոր երկրպագուների լավագույն մաղթանքները «Ինտերի» կիսապաշտպանին»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը։