Սիսիանում տղամարդը նռնшկ է նետել բնակչի տան ուղղությամբ
Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Պարույր Սևակ փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Պարեկները սահմանազատել են տարածքը: Ոստիկաններն ու պարեկները սեփական տան բակում հայտնաբերել են փայթուցիչ և դռան կոտրված ապակիներ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Մինչ դեպքի վայրում աշխատում է քննչական խումբն ու փորձաքրեագետը, Սիսիանի ոստիկանները հերթական օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ արարքը կատարել է Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Կարեն Վ.-ն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա այցելել է նշված տուն և նռնակ է նետել, ինչի հետևանքով էլ պայթուցիչը պայթել է: Վերջինի նկատմամբ մի քանի քրեական գործեր կան հարուցված: