Դուք հարբեցողության հետ սեր ունե՞ք. Սիրունյանը Գեղամ Նազարյանին հորդորեց միասին արյան անալիզ տալ
Ազգային ժողովը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու ընտրելու հարցը։
ՔՊ-ն այդ պաշտոնում առաջադրել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը, ով սոցիալական ցանցերում հայտնի է ատելություն քարոզող ու հայհոյանքներով գրառումներով։
ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի համար այս քննարկումը շատ տխուր է։
«Այնքան տխուր է, որ հեռուստացույց լիներ, կանջատեի ու կգնայի մի քիչ կքայլեի»,- ասաց նա։
Նազարյանը հստակ հարց ուղղեց Սիրունյանին. «Հարբեցողության հետ սեր ունե՞ք, թե՞ չէ»։
«Չէ, շնորհակալ եմ հարցի համար»,- վստահեցրեց Սիրունյանը։
Գեղամ Նազարյանն էլ ասաց, թե խորհրդակցել է իր հոգեբան-հոգեբույժ ընկերոջ հետ, ասել է, որ Facebook-ում պարբերաբար հրապարակային հայհոյախոսում են հարբեցողության նկատմամբ հակում ունեցող մարդիկ։
Սիրունյանն ասաց, թե պատրաստ է Գեղամ Նազարյանի հետ գնալ ու արյան անալիզ հանձնել։