ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով
Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700 աշակերտ):
Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից:
Հայաստանից օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 14, Քվանտ վարժարանի 8, Ֆոտոն վարժարանի 7 և ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներ:
Ֆիզմաթ դպրոցի 14 աշակերտներից 11-ն արժանացել են 2 ոսկե, 6 արծաթե և 3 բրոնզե մեդալների.
Սարգիս Առաքելյան – մաթեմատիկա, ոսկե մեդալ
Միքայել Գալստյան – մաթեմատիկա, ոսկե մեդալ
Արսեն Մակարյան – մաթեմատիկա, արծաթե մեդալ
Ալեն Ղազարյան – մաթեմատիկա, արծաթե մեդալ
Արման Ասատրյան – մաթեմատիկա, արծաթե մեդալ
Գոռ Հասրաթյան – ֆիզիկա, արծաթե մեդալ
Մարտին Խաչատրյան – ինֆորմատիկա, արծաթե մեդալ
Մհեր Քալաշյան – ինֆորմատիկա, արծաթե մեդալ
Միքայել Եղիազարյան –մաթեմատիկա, բրոնզե մեդալ
Սմբատ Պողոսյան – ֆիզիկա, բրոնզե մեդալ
Ծովակ Եգորյան – ինֆորմատիկա, բրոնզե մեդալ
Քվանտ վարժարանի 8 աշակերտներից 4-ն արժանացել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալների.
Գագիկ Գևորգյան – ինֆորմատիկա, արծաթե մեդալ
Գրիգոր Թոխյան – մաթեմատիկա, բրոնզի մեդալ
Սամվել Հարությունյան – ֆիզիկա, բրոնզի մեդալ
Ալեքս Գրիգորյան – ինֆորմատիկա, բրոնզի մեդալ
Ֆոտոն վարժարանի 7 աշակերտներից 1-ն արժանացել է բրոնզե մեդալի՝ Սևադա Հարությունյան – մաթեմատիկա:
ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներից 1-ն արժանացել է բրոնզե մեդալի՝ Էմիլ Հարությունյան – ֆիզիկա:
ՀԱՊՀ ավագ դպրոցի ֆիզիկայի թիմի ղեկավար Հովսեփ Կարապետյանը մարզիչների միջև անցկացված մրցույթում արժանացել է ոսկե մեդալի։