Ֆլորենտինո Պերեսը 7-րդ անգամ ընտրվել է «Ռեալ»-ի նախագահ
Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է պաշտոնում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պերեսն այս պաշտոնում ընտրվում է արդեն 7-րդ անգամ:
Մադրիդի «Ռեալ»-ի գործող նախագահը կշարունակի պաշտոնավարել մինչև 2029 թվականը: Ֆլորենտինո Պերեսը միակ թեկնածուն էր, ով առաջադրվել էր այդ պաշտոնում: Պերեսն առաջին անգամ այդ պաշտոնը զբաղեցրել է 2000-2006 թվականներին: Հետո «Ռեալ»-ի նախագահ է վերընտրվել 2009 թվականին: