Բաժիններ՝

Թրամփը խոստացել է հրապարակել Քենեդիի սպանության մասին գաղտնի նյութերը

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հրապարակել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի, ինչպես նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Լյութեր Քինգի սպանությունների մասին գաղտնի նյութերը։

«Առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք հանրայնացնել նախագահ Ջոն Քենեդիի, նրա եղբայր Ռոբերտ Քենեդիի, ինչպես նաև դոկտոր Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի սպանությունների և հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների մասին մնացած գրառումները։ Այդ ամենը կհանրայնացվի», – ասել է նա հունվարի 19-ին Վաշինգտոնի Capital One Sports Arena-ում իր կողմնակիցների առջև տեղի ունեցած հանրահավաքում:

Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։

ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին սպանվել է 1963 թվականին, իսկ Մարտին Լյութեր Քինգը և Ռոբերտ Քենեդին՝ 1968 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս