«Ռազմական հանցագործությունների» համար մեղադրվողների դատավարությունը կանցկացվի միջազգային կոնվենցիաներին համապատասխան. Ադրբեջանի գլխավոր դատախազ

Ադրբեջանում «ռազմական հանցագործությունների» համար մեղադրվողների դատավարությունը կանցկացվի երկրի օրենքներին և միջազգային կոնվենցիաներին համապատասխան. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, ասել է գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանում կայացել է օկուպացված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դեմ շինծու գործերով դատավարությունը:

Ադրբեջանն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։

Քրեական գործով մեղադրական եզրակացությունը դեկտեմբերի 16-ին հաստատվել է Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ քննության։

Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչև 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված «հանցագործությունների» առնչությամբ գլխավոր դատախազության և երկրի այլ քննչական մարմինների կողմից քննված 1,389 քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում։

Տեսանյութեր

Լրահոս