Բաժիններ՝

«Ինտեր»-ը հաղթել է «Էմպոլի»-ին. Մխիթարյանը դուրս է եկել փոխարինման

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Էմպոլի»-ին:

Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվել է Լաուտարո Մարտինեսի, Դենզել Դյումֆրիսի ու  Մարկուս Տյուրամի գոլերի շնորհիվ առավելության հասնել` 3:1 հաշվով:

«Էմպոլի»-ի միակ գոլը խփել է Սեբաստիանո Էսպոզիտոն: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 69-րդ րոպեին: Մխիթարյանը չէր մասնակցել «Ինտեր»-ի նախորդ երկու խաղերին:

Այժմ «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 2-րդ տեղում է, սակայն մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս