Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով, ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև Փաշինյանի դեմ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է; «Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում, նախօրեին Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին:

Դեռ ամիսներ առաջ, ադրբեջանցիները մամուլում արտահոսքեր էին կազմակերպում այն մասին, որ Ադրբեջանի խաղաղ բնակիչներին հարված է հասցվել ոչ թե Արայիկ Հարությունյանի, այլ Փաշինյանի հրահանգով, որի մասին իր «ցուցմունքներում», ըստ ադրբեջանական մամուլի, խոստովանել է Հարությունյանը:

Խնդիրն այն չէ, որ Բաքվում ինչ ցուցմունք էլ ուզեն` կկորզեն, լինի դա ճնշումով, սպառնալիքով կամ փաստաթղթերի կեղծումով:

Սակայն այստեղ հարցն այն է, որ Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ:

Դեռ չեմ խոսում Փաշինյանով Հայաստանին տարբեր դրվագներով միջազգային քաշքշուկների մեջ ներքաշելու խնդրին:

Հատուկ ուշ հասկացողների կամ իրենց հայտի կենդանու տեղ դնողներին:

Իշխանության ստեղծած պարարտ հողի պայմաններում, Ադրբեջանը փորձելու առավելագույնս պոկել Հայաստանից` մեզ զրկելով ինքնուրույնությունից և կենսունակությունից»:

Տեսանյութեր

Լրահոս