Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն նոր առաքելություն կմեկնարկի՝ Բալթիկ ծովի ստորջրյա մալուխների պաշտպանության համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը նոր առաքելություն է մեկնարկում, որի նպատակն է Բալթիկ ծովի շրջանում ստորջրյա մալուխների պաշտպանությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

ՆԱՏՕ-ի մի շարք երկրների ղեկավարների հետ Հելսինկիում կայացած հանդիպման ժամանակ Ռյուտեն հայտարարել է, որ այդ առաքելությունը կանվանվի «Բալթյան պահապան»։

«Դա կներառի մի շարք ակտիվներ, այդ թվում՝ ֆրեգատներ և ծովային պարեկային ինքնաթիռներ, ի թիվս այլոց, և կբարձրացնի մեր զգոնությունը Բալթյան տարածաշրջանում», – ասել է Ռյուտեն լրագրողներին: Նա հավելել է, որ ռազմածովային անօդաչու թռչող սարքերի փոքր նավատորմ կտեղակայվի «ուժեղացված հսկողություն և զսպում ապահովելու համար»:

Հանդիպմանը մասնակցել են Ֆինլանդիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Դանիայի, Շվեդիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ղեկավարները։

ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հանդիպումից առաջ Բալթիկ ծովում մի շարք միջադեպեր էին տեղի ունեցել, որոնց ընթացքում վնասվել էր ստորջրյա էլեկտրական մալուխ, ինչպես նաև տվյալների փոխանցման մի քանի մալուխներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս