Բաժիններ՝

Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Երեկ՝ հունվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։

Տեղում պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 68-ամյա Վարդան Ս-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների 4-րդ հարկից կամ իրեն ցած է նետել, կամ անզգուշաբար վայր է ընկել։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031