 
                        ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Մոսկվային կստիպեն բարդ ընտրություն կատարել․ Սպիտակ տան ներկայացուցիչ
 
                                    ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Մոսկվային կստիպեն բարդ ընտրություն կատարել. դրանք զգալիորեն կնվազեցնեն ՌԴ-ի եկամուտները, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Նա հիշեցրել է, որ անցյալ տարի ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց ռուսական բանկերի նկատմամբ, ինչը ծանր ազդեցություն ունեցավ ռուսական էներգետիկ ոլորտի վրա։
Նշենք, որ երեկ ԱՄՆ-ն առաջին անգամ ամենակոշտ պատժամիջոցները սահմանեց ռուսական խոշորագույն նավթային ընկերությունների դեմ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        