Իրանի ԻՀՊԿ-ն տեղեկացրել է լրտեսների խմբի ոչնչացման մասին Խուզիստան նահանգում
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ոչնչացրել է լրտեսների խումբ հարավարեւմտյան Խուզիստան նահանգում, տեղեկացրել է Mehr-ը։ ԻՀՊԿ-ն տեղեկացրել է, որ լրտեսական խմբի անդամները ձերբակալվել են շուրջօրյա հետախուզական գործողություններից հետո։
«Այդ տարրերը հետախուզական գործունեություն էին վարում՝ ի շահ Պարսից ծոցի երկրներից մեկի»,- նշվել է հայտարարությունում։
Ձերբակալված լրտեսները փորձել են տեղեկություն հավաքել նահանգի զգայուն կենտրոնների մասին, նշվել է գերատեսչության հայտարարությունում։