Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. ՆԳՆ խոսնակ

ՆԳՆ-ից 168.am-ից տեղեկացրեցին, որ երկու անձ ապօրինի զենք ունենալու կասկածանքով ձերբակալվել է, սակայն Արսեն Բաբայանը ձերբակալված չէ։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք սնվելու ճանպարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները: Մեզ տանում են Քրեական ոստիկանություն»։

Ավելի ուշ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնել է, որ իրենք ձերբակալվել են «ապօրինի զենք կրելու կասկածանքով»։

 

Տեսանյութեր

Լրահոս