Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է․ լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 1900 մետր 39 սանտիմետր, որը նախորդ տարվա հունվարի 1-ի համեմատ բարձր է 22 սանտիմետրով: Այս մասին հունվարի 10-ին 2024 թվականին կատարաված աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
«Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը 2024 թվականին 131 միլիոն խմ է կազմել, որը 2023-ի համեմատ ցածր է եղել 97 միլիոն խմ-ով: Այս թիվը վերջին 15 տարվա համար ամենացածր ցուցանիշն է:Արփա-Սևան ջրատարով 2024 թվականին շուրջ 184 միլիոն խմ ջուր է տեղափոխվել Սևանա լիճ, որը 73 միլիոն խմ-ով ավելի է 2023-ի համեմատ»,-ասաց Սիմիդյանը: