Բաժիններ՝

Հնդկական արմատներ ունեցող պատգամավորը հայտարարել է, որ պայքարելու է Կանադայի վարչապետի պաշտոնի համար

Կանադայի խորհրդարանի պատգամավոր, ծագումով հնդիկ Չանդրա Արիան առաջինն է, որը պաշտոնապես հայտարարել է երկրի վարչապետի պաշտոնի նկատմամբ իր հավակնությունների մասին: Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Պատգամավորը դարձավ լիբերալների խմբակցության առաջին անդամը, որը հայտարարեց իր մտադրությունների մասին. «Ես առաջադրվում եմ Կանադայի վարչապետի պաշտոնում՝ ավելի կոմպակտ, ավելի արդյունավետ կառավարություն գլխավորելու համար, որը կվերականգնի մեր երկիրը և բարգավաճում կապահովի հաջորդ սերունդների համար»,-ասվում է Արիայի հայտարարության մեջ:

Արիան արտահայտվել է կառավարման միապետական ձևը վերացնելու օգտին՝ հայտարարելով, որ իր կառավարությունը Կանադան կդարձնի «ինքնիշխան հանրապետություն»:

Լիբերալ կուսակցության ազգային խորհրդի նիստը սպասվում է հունվարի 23-ին, որը պետք է որոշի հաջորդ առաջնորդին և վարչապետին ընտրելու մրցարշավի պայմանները:

Իրենց թեկնածությունն առաջադրելու հնարավորության մասին են արդեն հայտնել մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, Ինովացիաների նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը, Բնական պաշարների նախարար Ջոնաթան Ուիլքինսոնը և Զբաղվածության նախարար Սթիվեն Մաքքինոնը:

Հունվարի 6-ին Ջասթին Թրյուդոն հայտարարել է Կանադայի կառավարության ղեկավարի և Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռանալու մտադրության մասին, երբ ընտրվի դրա նոր ղեկավարը: Թրյուդոն ընդգծել է, որ կշարունակի իր պարտականությունները կատարել մինչև այդ գործընթացի ավարտը։Հնդկական արմատներ ունեցող պատգամավորը հայտարարել է, որ պայքարելու է Կանադայի վարչապետի պաշտոնի համար

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս