ԵՄ-ում ողջունել են Ժոզեֆ Աունի ընտրվելը Լիբանանի նախագահի պաշտոնում
Լիբանանի նախագահի պաշտոնում Ժոզեֆ Աունի ընտրվելը երկրի համար ճանապարհ կհարթի դեպի միջազգային աջակցության վերսկսում և ԵՄ-Լիբանան գործընկերության լիարժեք վերականգնում: Այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը:
«Այս կարևոր քայլը խորհրդանշում է հույսի և վերականգնման պահ լիբանանցիների համար: Մենք ողջունում ենք Լիբանանի խորհրդարանականներին ընդարձակ փոխհամաձայնության հասնելու համար, որը պատասխանատվություն դրսևորում է», – ասված է Կալլասի՝ հունվարի 9-ին Եվրամիության անունից արած հայտարարության մեջ:
ԵՄ արտաքին գործերի բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է, որ «ազգային միասնության ոգին որոշիչ նշանակություն ունի հասարակության տարբեր խավերի բոլոր քաղաքացիների մասնակցությունն ապահովելու համար՝ վերջին ժամանակների հակամարտությունների հետևանքները հաղթահարելու գործում, քաղաքական կայունացման ու սոցիալ-տնտեսական վերականգնման ուղի բռնելու գործում»:Փաստաթղթում հաստատվում է ԵՄ-ի «մշտական աջակցությունը Լիբանանի ժողովրդին»:
Հայտարարության մեջ ասվում է՝ ԵՄ-ում ակնկալում են «լիարժեք կառավարության արագ ձևավորում, որն ի վիճակի կլինի առաջ տանել բարեփոխումներին ուղղված օրակարգն ու հեռանկարները»:Ավելի վաղ Լիբանանի խորհրդարանի պատգամավորներն Աունին ընտրել են նախագահի պաշտոնում: Մինչ այդ նա զբաղեցրել է երկրի ԶՈՒ հրամանատարի պաշտոնը: