Բաժիններ՝

Միխայիլ Բոյարսկին շտապ հոսպիտալացվել է

Ռուս հայտնի դերասան Միխայիլ Բոյարսկին, ով անցած տարեվերջին նշել է ծննդյան 75-ամյակը, հոսպիտալացվել է Սանկտ Պետերբուրգում։

Ինչպես հայտնում է SHOT Telegram-ի ալիքը, դերասանին տեղափոխել են Մարիինյան հիվանդանոց։ Նա այժմ գտնվում է սրտաբանության բաժանմունքում։ Նախնական տվյալներով՝ Բոյարսկին հոսպիտալացվել է սրտի իշեմիկ հիվանդության պատճառով։

Mash-ին տված մեկնաբանությունում արտիստը հրաժարվել է իր վիճակի մասին մանրամասներ հայտնել՝ բացատրելով, որ իր առողջական վիճակը միայն սիրելիների հետ է քննարկում։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարին Բոյարսկին հոսպիտալացվել էր սրտի կաթվածով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031