ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Արտաքին հետախուզության ծառայության գործունեության վերաբերյալ օրենքի նախագծի

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Արտաքին հետախուզության ծառայության գործունեությանն առնչվող օրենքի նախագծին:

«Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքով՝ նախագիծն ուղղակիորեն տեղավորվում է առանձին հետախուզության ծառայություն ստեղծելու տրամաբանության մեջ:

«Նախագծով առաջարկվում է արտաքին հետախուզության ծառայողներին և աշխատողներին, նաև ծառայության հետ համագործակցող ֆիզիկական անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրել, իսկ իրավաբանական անձանց դեպքում գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք տալ Արտաքին հետախուզության ծառայության կողմից՝ ընդհանուր կարգով, որի դեպքում համապատասխան ստուգողական միջոցառումներն իրականացնում է Արտաքին հետախուզության ծառայությունը՝ համագործակցելով լիազոր մարմնի հետ: Լիազոր մարմին է նկատի առնվում ԱԱԾ-ն»,-ասաց Գրիգորյանը:

Թույլտվությունները տրամադրվելու են արդեն իսկ գործող ընթացակարգերով:

Ծառայության կողմից գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու թույլտվություն ստացած իրավաբանական անձանց կողմից գաղտնիության ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնում է ԱՀԾ-ն՝ բացառապես իր հետ աշխատանքների ծավալով:

«Առանձին հետախուզական ծառայություն ունենալու ֆունկցիան ապահովելու համար է այս առաջարկությունը»,-նշեց ծառայության պետը:

Տեսանյութեր

Լրահոս