Աշխարհի բանկերը կարող են մինչև 200 հազար աշխատատեղ կրճատել արհեստական ինտելեկտի պատճառով. Bloomberg
Աշխարհի բանկերը մինչև 200 հազար աշխատատեղ կկրճատեն առաջիկա երեքից հինգ տարիների ընթացքում այն պատճառով, որ արհեստական ինտելեկտը (ԱԻ) կսկսի կատարել այն խնդիրները, որոնք ներկայումս կատարում են մարդիկ: Այդ գնահատումները ներկայացրել է Bloomberg գործակալությունը։
Տեղեկատվական և տեխնոլոգիական ծառայությունների ղեկավարները, որոնք մասնակցել են Bloomberg Intelligence-ի (BI) հարցմանը, հայտնել են, որ սպասում են իրենց հաստիքների միջին հաշվով 3%-ով կրճատման: BI-ի ավագ վերլուծաբան Տոմաշ Նոթցելը կարծում է, որ առավել մեծ ռիսկի կենթարկվեն բեկ-օֆիսների, ռիսկերի վերահսկման վարչության և գործառնական բաժինների աշխատակիցները:
«Ցանկացած աշխատանք, որը կապված է անփոփոխ, կրկնվող խնդիրների հետ, գտնվում է ռիսկի գոտում», – ասել է նա:Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ոլորտում տեղի կունենան փոփոխություններ, որոնք կհանգեցնեն եկամուտների բարձրացման։