Ալիևը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը ժամանել է Բաքու, որտեղ նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ըստ ԻՌՆԱ գործակալության՝ Ահմադիանն այնուհետև այցելելու է Հայաստան և հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես նշում է աղբյուրը, այս ուղևորության նպատակներից են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը քաղաքական, անվտանգության, պաշտպանության և տնտեսական ոլորտներում, ինչպես նաև խորհրդատվությունը էներգետիկայի, միջանցքների և հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հետ կապված հարցերում փոխգործակցության ավելացման նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031