Բաժիններ՝

Գերմանիան նորագույն զենք է ուղարկել Ուկրաինային. Frankfurter Allgemeine Zeitung

Գերմանական Rheinmetall արդյունաբերական կոնցեռնը Ուկրաինայի զինված ուժերին է ուղարկել Lynx առաջին զրահապատ հետևակային մեքենան, որը փորձարկում է անցնում Ուկրաինայում։ Այդ մասին հաղորդում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթը։

«Ներկայում զրահամեքենան փորձարկում է անցնում այնտեղի զինված ուժերում, որպեսզի հնարավորինս շուտ գործարկվի դրա սերիական արտադրությունը»,-հրատարակությունը մեջբերում է Rheinmetall-ի գլխավոր տնօրեն Արմին Փափերգերի խոսքը։

Ավելի վաղ ՌԴ Գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտը կանխատեսել էր, որ Գերմանիան կշարունակի տնտեսական ու ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, սակայն օգնության ծավալները 2024 թվականի համեմատությամբ կկրճատվեն։

«Բեռլինը Կիևին կփոխանցի շուրջ 40 Leopard 1 տանկ, Gepard զենիթային ինքնագնաց կայանք, շուրջ 15 միջին և փոքր հեռահարության IRIS-T զենիթահրթիռային համալիր, Dachs ինժեներական տանկեր, անօդաչու սարքեր և հրետանային արկեր»,-նշվում է ինստիտուտի զեկույցում։

Գերմանիան օգնության մեծությամբ երկրորդ դոնոր երկիրն է Ուկրաինայի համար՝ զիջելով միայն ԱՄՆ-ին։

Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խանգարում են հակամարտության կարգավորմանը, ուղղակիորեն ՆԱՏՕ-ի երկրներին ներքաշում են հակամարտության մեջ և «կրակի հետ խաղ են անում»։ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինային Արևմուտքից զենք մղելը չի ​​նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս