Բաժիններ՝

Կարեն Խաչանովը Փարիզի Մաստերսի երրորդ շրջանում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Փարիզի մրցաշարի երրորդ շրջան:

Փարիզի Մաստերս մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի 31-րդ ռակետ Ֆրանսիան ներկայացնող Մպետչի Պերիկարի հետ: Մոտ երկու ժամ ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց երեք սեթում` 6:7, 6:1, 6:4 հաշվով:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակչից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս