ՌԴ-ում ՀՀ դեսպանը և Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի ղեկավարը քննարկել են ՀՀ և Վրաստանի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հոկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել ՌԴ-ում Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի ղեկավար Մամուկա Մերկվիլաձեի հետ։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ ջերմ և բարեկամական մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի համար երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Մտքեր են փոխանակվել ՌԴ-ում ՀՀ դեսպանության և Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի միջև հետագա համագործակցության հնարավորությունների և ուղղությունների վերաբերյալ։

«Դեսպան Արսենյանը շնորհավորել է գործընկերոջը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս