Քննիչն է որոշել, որ Քյարամյանի ու Աղազարյանի մասնակցությամբ միջադեպի մասով վարույթ չպետք է նախաձեռնվի. Խաչատրյան

«Ոչ, ինձ երբեք չեն դիմել, մենք պատիժ տվող չենք, այլ քննության առնող մարմին ենք, միգուց իմ անձի հետ է կապված, բայց ինձ նման միջնորդությամբ չեն դիմել»,- լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե երբևէ իրեն դիմե՞լ են իշխանական պատգամավորների հարազատների գործերով՝ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:

Հարցին էլ, թե ինչո՞ւ սեփական նախաձեռնությամբ վարույթ չեն նախաձեռնել, երբ ԱԺ-ում Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարում էր, որ ՔՊ-ական պատգամավորի որդու անունից իրեն մի քանի անգամ միջնորդություն են ներկայացրել՝ Խաչատրյանը պատասխանեց, որ իրենք չեն կարող առանց հաղորդման վարույթ նախձեռնել.

«Մենք կասկածի տակ չենք դնում, սակայն մենք այդ հայտարարության հիման վրա վարույթ չնախաձեռնելու որոշում ենք կայացրել, Դատախազության հանձնարարության արդյունքում նոր վարույթ նախաձեռնել ենք: Քննիչը որոշել է, որ վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան: Մենք ամեն օր ստանում ենք տասնյակ հաղորդումներ, դուք պատկերացրեք, որ մենք ցանկացած հաղորդմամբ վարույթ նախաձեռնեինք: Քննչական կոմիտեի ղեկավարը չի ասում, որ ճնշումներ կան իր նկատմամբ»:

Ըստ Սասուն Խաչատրյանի՝ Հայաստանում «զանգովի արդարադատություն չկա»:

Տեսանյութեր

Լրահոս