Թուրքիան ռազմավարական դարպաս է դեպի Եվրոպա և Ասիա
Ստամբուլում կայացել է «AmChams» Եվրասիական տնտեսական գագաթնաժողովը, որը համատեղ կազմակերպել են Թուրքիայի, Հունաստանի և Բուլղարիայի ամերիկյան առևտրի պալատները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գագաթնաժողովը միավորել է կառավարության պաշտոնյաներին, զարգացման գործակալություններին, գործարար առաջնորդներին և ներդրողներին տարածաշրջանից՝ խթանելու տնտեսական համագործակցությունը և գործարար գործընկերությունը:
Գագաթնաժողովին ելույթ է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ Նիշա Բիսվալը և նշել է, որ Թուրքիան ուժեղ կենտրոն է առևտրի առումով և հավելել է, որ Թուրքիան ոչ միայն մեծ շուկա է ներկայացնում, այլև ռազմավարական դարպաս է դեպի Եվրոպա և Ասիա։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը համագործակցում է ոչ միայն Թուրքիայի, այլև այլ երկրների հետ, որտեղ գործում են թուրքական ընկերությունները։
«Թուրքիայի հետ մեր առևտրային հարաբերությունները միայն երկկողմանի համագործակցություն չեն և այն փաստը, որ թուրքական ընկերությունները ազդեցիկ են ամբողջ աշխարհում, մեզ թույլ է տալիս գլոբալ կապ հաստատել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև»,- հավելել է Բիսվալը։