«Վրաստանի նախագահին կձերբակալեն». Մեդվեդևի կանխատեսումը
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ, երկրի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին անվանել է խամաճիկ, որը հրաժարվում է ընդունել ընտրությունների արդյունքները և, իր կարծիքով, հակասում է երկրի սահմանադրությանը: Սովորաբար, նման գործողություններին, պետք է հաջորդեն նրա հեռացումն ու ձերբակալությունը, հաղորդում է РИА Новости-ն:
«Վրաստանի խամաճիկ նախագահը հրաժարվեց ընդունել ընտրությունների արդյունքները և դեմ դուրս եկավ սահմանադրությանը՝ հեղաշրջման կոչ անելով։ Նման դեպքերում պաշտոնանկությունն ու ձերբակալությունը սովորական պրակտիկա է»,- գրել է Մեդվեդևը X սոցիալական ցանցում։