Բայդենը վաղաժամ քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վաղաժամ քվեարկել է Ամերիկայի նախագահի ընտրություններում։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում են ամերիկյան հեռուստաալիքները։Բայդենը քվեարկել է Դելավեր նահանգում։ «Գնացե՛ք, քվեարկե՛ք»,-ասել է ԱՄՆ նախագահը` ուղղվելով դեպի ընտրատեղամաս։

Ֆլորիդայի համալսարանի ընտրական գործընթացների լաբորատորիայի տվյալներով՝ ընտրություններին արդեն քվեարկել է 43 միլիոն ամերիկացի։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Նախագահի պաշտոնի համար կպայքարեն դեմոկրատ Քամալա Հարիսը և հանրապետական Դոնալդ Թրամփը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031