Բաժիններ՝

Շուրջ 5000 ավստրալացի մորեմերկ ակցիա են իրականացրել

Ավելի քան հինգ հազար բացարձակ մերկ ավստրալացիներ պառկել են Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի Սթորի-Բրիջ կամրջի վրա։

Ավստրալացիները ակցիան նվիրել են ամերիկացի լուսանկարիչ Սպենսեր Տունիկի ստեղծագործության 30-ամյակին, որը լայնածավալ մերկ ֆոտոսեսիաներ է անում ողջ աշխարհում:

Նյու Յորքի հայտնի նկարիչ Սպենսեր Թունիկը Ռիվեր Սիթիի հայտնի Սթորի կամուրջը վերածել է իր վերջին զանգվածային մերկ լուսանկարչության վայրի: Այս աշխատանքը, որը կոչվում է «Աճող մակընթացություն», նրա «Մակընթացություն» աշխատանքի շարունակությունն է, որը լույս է տեսել 2023 թվականին:

Ակցիայի նպատակն է ընդգծել բազմազանությունը, արդարությունը և ներառականությունը։

Նշենք, որ այս ընթացքում կամրջի վրա երթևեկությունը դադարել է մի քանի ժամով, որը աննախադեպ է եղել կամրջի շահագործման պատմության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս