Ռուսաստանում հայտարարել են՝ Արևմուտքը նոր «մայդան» կկազմակերպի Վրաստանում` ուկրաինական մոդելով
«Վրացական ընդդիմությանն աջակցող արևմտյան երկրները կփորձեն Թբիլիսիում «մայդան» կազմակերպել այնպես, ինչպես Ուկրաինայում արեցին», – ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։
«Արևմուտքն արդեն ֆինանսավորում է ընդդիմությանը, որպեսզի այսօրվանից նրանք անկարգություններ սկսեն Վրաստանի տարածքում, առաջին հերթին՝ Թբիլիսիում։ Արևմուտքը հիմա ամեն ինչ կանի դրա համար, նոր փողեր կներդնի»,- ասել է նա։
Վոդոլացկին նշել է նաև, որ եթե Վրաստանի վերընտրված իշխանությունը զսպող միջոցներ կիրառի, ապա Վրաստանում տեղի չի ունենա այն, ինչ եղավ Ուկրաինայում՝ 2013-14 թվականներին։
«Պետք է նկատի ունենալ նաև, որ Թբիլիսիում ուկրաինական մոդելով «մայդանի» կազմակերպմանը ներգրավվելու են նաև արևմտյան լրատվամիջոցները։ Մենք կտեսնենք ու կլսենք նրանց հատուկ հռետորաբանությունը՝ ընտրությունների՝ իբրև կեղծված լինելու, ընդիմմության «հաղթանակի» մասին։ Այսինքն, նման ուղղորդումներով հասարակական կարծիք կփորձեն ձևավորել»,- ասել է Վոդոլացկին։