Կրեմլը պատասխանել է Բաքվում անցկացվելիք COP29-ին Պուտինի մասնակցության վերաբերյալ հարցին
Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին Պուտինի մասնակցության հարցը չի լուծվել։
Ըստ ռուսական РИА Новости-ի՝ դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե հստակություն կա՞ Ռուսաստանի նախագահի մասնակցության վերաբերյալ ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին, որը նոյեմբերին կանցկացվի Ադրբեջանի մայրաքաղաքում։
Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը կանցկացվի այս տարվա նոյեմբերին Ադրբեջանում։