Հայաստանին Արևմուտքի հետ շփումների համար քննադատող Ադրբեջանը հավատարմության երդում է տվել ՆԱՏՕ-ին

Ադրբեջանը կանոնավոր քաղաքական երկխոսություն է վարում ՆԱՏՕ-ի հետ և զարգացնում է քաղաքական համագործակցությունը դաշինքի հետ հարցերի լայն շրջանակի շուրջ։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ դրա մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ռազմաքաղաքական հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Անար Մութալլիմովը։

Նշենք, որ Բաքուն Հայաստանին խստորեն քննադատում է Արևմուտքի հետ շփումների համար:

Մութալիմովը վստահեցրել է, որ Ադրբեջանը հավատարիմ է Եվրոպայում անվտանգությանն առնչվող իր պարտավորություններին։

«Ադրբեջանը նախընտրում է ՆԱՏՕ-ի հետ քաղաքական ակտիվ համագործակցությունը տարբեր հարցերի շուրջ։ Ադրբեջանը պարտավորվել է կարևորել եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգությունը»,- նշել է նա։

Նա միաժամանակ Բաքուն անվանել է «վստահելի գործընկեր ինչպես անվտանգության, շրջակա միջավայրի, խաղաղության և անվտանգության ոլորտներում բարեփոխումների, այնպես էլ էներգետիկ անվտանգության ոլորտում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031